Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ԱՄՆ նոր պատժամիջոցները


  
դիտումներ: 192

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասը հայտարարել է, որ իր դեմ ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած պատժամիջոցները վկայում են այն մասին, որ Բոլիվարյան Հանրապետությունը ճիշտ ուղու վրա է: Գրում է Russian.rt.com-ը:

«Կան արձագանքներ, որոնք հաստատում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և դա մեզ ավելի մեծ ուժ է տալիս պայքարելու ... Ճիշտ է, դա նրանց ցավ է պատճառում», - գրել է Վենեսուելայի ԱԳՆ ղեկավարը թվիթերում:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատժամիջոցները «հուսահատության քայլ են»` ի պատասխան ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների` Վենեսուելային «քրեական շրջափակման» ենթարկվելու բացահայտման:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Արեասի դեմ պատժամիջոցների կիրառման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: