Հայերեն   English   Русский  

Լավ լուր աշխատող ուսանողների համար. պետությունը կփոխհատուցի նրանց ուսման վարձը


  
դիտումներ: 1703

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը համատեղ մշակել են օրենքի նախագիծ,

որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը: Արդեն իսկ նախագիծը շրջանառության մեջ է դրվել, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով՝ այն է՝ անկախ սեփականության ձևից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցել օրենսգրքի 1601 հոդվածով:

Ըստ նախագծի՝ ամեն կիսամյակի վերջում աշխատող ուսանողները կկարողանան ստանալ աշխատավարձից գանձվող եկամտային հարկի չափով հավելյալ գումար (կիսամյակի բոլոր ամիսների աշխատավարձերի 20%-ներն իրար գումարած): Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախատեսվում է, որ նախագիծը կքննարկվի Կառավարությունում, նաև կկազմակերպվեն հանրային քննարկումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: