Հայերեն   English   Русский  

Արոնյանը պարտվեց Կարլսենին


  
դիտումներ: 347

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին (Նորվեգիա): Հայ գրոսմայստերն իր պարտությունն ընդունեց 38-րդ քայլում:

7-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 3.5 միավոր և բաժանում է 5-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 5.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 4.5: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, ինչպես նաեւ հաղթել էր Պյոտր Սվիդլերին:

8-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: