Հայերեն   English   Русский  

​«Իսլամական պետություն»-ը հայտարարել է, որ նոր հարձակումներ է պլանավորում հանգստավայրերում


  
դիտումներ: 304

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ նոր հարձակումներ է պլանավորում հանգստավայրերում,

գրում է Daily Mail-ը: Ահաբեկիչները նշել են, որ կօգտագործեն այսպես կոչված «կոկորդիլոսի բջիջները»:

Հայտարարությունն արել է բրիտանացի գրոհայինների շրջանում հայտնի Ջիհադ Ջոնը:

Բրիտանական պարբերականը նշում է, որ վտանգի տակ են Հնդկաստանն ու Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Տանզանիայի տուրիստական շրջանները:

Հիշեցնենք, որ Շրի Լանկայում ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատիկի օրը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթյուններ էին իրականացրել երկրի մի շարք եկեղեցիներում և հյուրանոցներում՝ սպանելով ավելի քան 260 և վիրավորելով ավելի քան 500 մարդու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: