Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը 7-րդն է Grenke Chess Classic-ում


  
դիտումներ: 110

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Գերմանիայում անցկացված Grenke Сhess Сlassic-ի վերջին տուրից հետո վաստակեց 4.5 միավոր և բաժանեց 5-7-րդ տեղերը:

9-րդ տուրում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ից Ֆաբիանու Կարուանան էր: 43-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: 4.5-ական միավոր հավաքեցին նաև Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Լրացուցիչ հաշվարկներով Արոնյանը ճանաչվեց 7-րդը:
7.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը 9 տուրերում տարավ 6 հաղթանակ:
Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: