Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայում ահաբեկչական հարձակում պլանավորած տղամարդ է ձերբակալվել


  
դիտումներ: 110

Los Angeles Times պարբերականի փոխանցմամբ` ոստիկանության և ՀԴԲ-ի աշխատակիցները ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ահաբեկչական ակտ են կանխել: Գրում է Russian.rt.com-ը:

Թերթի տվյալներով` հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մի տղամարդ, որը նախկինում ծառայել էր ԱՄՆ զինված ուժերում: Գաղտնի գործող իրավապահ մարմինների աշխատակիցը կասկածյալին պայթուցիկ սարքի կրկնօրինակ է հանձնել:

Թերթը գրում է, որ 26-ամյա Մարկ Սթիվեն Դոմինգոն պատրաստվում էր ահաբեկչական հարձակում կատարել հարավային Կալիֆոռնիայում ինքնաշեն պայթուցիկ սարքի օհնությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Կալիֆոռնիայի Փոուեյ քաղաքի սինագոգում կրակոցներ էին հնչել: Միջադեպի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, մի քանի մարդ` վիրավորվել: Ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: