Հայերեն   English   Русский  

Կարակասում բողոքի ցույցերի ընթացքում տուժածների թիվը հասել է 70-ի


  
դիտումներ: 137

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում իշխանությունների դեմ բողոքների ցույցերին հաջորդած բախումների ժամանակ առնվազն 71 մարդ է տուժել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական ծառայություններին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 43 մարդ վիրավորվել է ռետինե փամփուշտներից, 2-ը՝ հրազենային վնասվածքներ ստացել:

Ավելի վաղ հաղորդվել էր բախումների հետևանքով 50 վիրավորների մասին:

Ապրիլի 30-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն հայտարարել էր «Ազատություն» գործողության վերջնական փուլի մեկնարկի մասին: Ավելի ուշ Կարակասում կառավարական գործողությունների դեմ բողոքող ցուցարարները բախումներ էին կազմակերպել Վենեսուելայի ազգային գվարդիայի անդամների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: