Հայերեն   English   Русский  

ԿՀՎ նախկին գործակալը խոստովանել է, որ լրտեսել է Չինաստանի օգտին


  
դիտումներ: 90

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ջերի Լին խոստովանել է, որ լրտեսել է Չինաստանի օգտին, հաղորդում է BBC-ին՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը:

Ենթադրվում է, որ դա կապ ունի ամերիկացի լրտեսների ցանցի բացահայտման հետ:

54-ամյա Ջերի Լին հեռացել է ԿՀՎ-ից 2007 թվականին (աշխատում էր 1994 թվականից) և տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ միացել է չինացի հետախույզներին:

ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ նրան վճարել են ԱՄՆ գաղտնի գործակալների մասին տեղեկություններ հավաքելու համար: Հենց դրա շնորհիվ է 2010-2012 թթ. Չինաստանը կարողացել բացահայտել տեղեկություն հաղորդողների ցանցը: Մոտ 20 հոգի բանտարկվեց այդ բացահայտումից հետո:

Ինչպես նշում է պարբերականը՝ այս դեպքը վերջին տարիների ընթացքում ամերիկյան հետախուզության գլխավոր ձախողումներից է:

«Նման դեպքերը ցույց են տալիս դավաճանությունը երկրի և գործընկերների նկատմամբ»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Ջերի Լիին ձերբակալել էին անցած տարվա հունվարին Նյու Յորքի օդանավակայանում: Նրա դատավճիռը հայտնի կդառնա օգոստոսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: