Հայերեն   English   Русский  

Հայտնի են Եվրոպայի 10 տեսարժան վայրերը, որոնք հիասթափեցրել են զբոսաշրջիկներին


  
դիտումներ: 199

Փարիզի Լուվր թանգարանում Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն գլխավորում է Եվրոպայի վատագույն տեսարժան վայրերի տասնյակը, գրում է РИА Новости-ին՝ հղում անելով Sky News-ին:

Հարցումն անցկացրել է բրիտանական Easy Jet ընկերությունը 2000 զբոսաշրջիկների շրջանում:

Երկրորդ տեղում է Բեռլինում Չեկպոյնտ Չառլի անցակետը:

Երրորդ տեղում է Բրյուսելի «Միզող տղան» արձանը:

Չորրորդ հորիզոնականում է «Մուլեն Ռուժ» կաբարեն:

Հինգերորդ տեղում՝ Կոպենհագենում տեղադրված «Ջրահարս» արձանն է:

Տասնյակում են նաև Փարիզի Էյֆելյան աշտարակը, իսպանական աստիճանները, Հռոմում Տրեվիի շատրվանը, Լուվրն ու Պիզայի աշտարակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: