Հայերեն   English   Русский  

Ռոնալդուն՝ կարիերայի ավարտից հետո հետագա պլանների մասին


  
դիտումներ: 650

Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ կարիերայի ավարտից հետո կարող է մարզիչ դառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մարզչի կարիերա՞: Չեմ բացառում նման տարբերակը», - AS պարբերականը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

34-ամյա հարձակվողը 2002 թ. պրոֆեսիոնալ մակարդակով է խաղում: Այս պահին նա մասնակցել է 800 խաղերի, որոնց ընթացքում շուրջ 600 գոլ է խփել և 213 գոլային փոխանցում իրականացրել:

Նա «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է: Յուրաքանչյուր չորս ակումբներում, որոնց համար նա հանդես է եկել, նվաճել է առնվազն մեկ գավաթ, որոնց ընդհանուր թիվը ներկայումս 27-ի է հասնում:

Ավելի վաղ Ռոնալդոյի ներկայացուցիչը հերքել էր աշխարհի ամենաթանկարժեք ավտոմեքենան ձեռք բերելու մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: