Հայերեն   English   Русский  

Ֆիլիպիններում 5.7 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 252

Սեյսմոլոգները ֆիլիպինյան Մինդորո կղզում 5.7 մագնիտուտով երկրաշարժ են գրանցել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից 238 կմ դեպի հարավ:

Ստորգետնյա ցնցոմների կենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա:

Երկրաշարժը արձանագրվել է տեղական ժամանակով 01: 05-ին (Մոսկվայի ժամանակով 04:05):

Ավելի վաղ առնվազն 282 մարդ տուժել էր Ֆիլիպինյան Լուսոն կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: