Հայերեն   English   Русский  

Պենտագոնը սպառնացել է Թուրքիային վերջնականապես զրկել F-35-ներից


  
դիտումներ: 332

ԱՄՆ-ն Թուրքիային վերջնականապես դուրս կթողնի F-35 5-րդ սերնդի ռմբակոծիչ-կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնի:

Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը, հաղորդում է РИА Новости-ն:

Շենահանի խոսքով՝ նա իրավիճակը քննարկել է ծրագրին մասնակցող Lockheed Martin և United Technologies ընկերությունների ղեկավարության հետ: Հանդիպման արդյունքներով՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը չի փոխվել:

Նա նաև նշել է, որ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը:

Նշենք, որ C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու շուրջ Անկարան բանակցություններ էր սկսել Մոսկվայի հետ 2016 թվականին: 2017-ին Ռուսաստանը հաստատել էր, որ կողմերը պայմանագիր են կնքել: Միացյալ Նահանգներն առաջին անգամը չէ, որ փորձում է թույլ չտալ այդ համակարգերի մատակարարումը Թուրքիա, Վաշինգթոնը պատժամիջոցներով է սպառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: