Հայերեն   English   Русский  

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկիին


  
դիտումներ: 710

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց ու զրույց ունեցավ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտաքին եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիի հետ:

Նրանք արծարծեցին մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների մասին, անդրադարձան փոփոխվող աշխարհում երկու երկրների տեղի ու դերի ճշտորոշման հրամայականին:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: