Հայերեն   English   Русский  

​ՌԴ ՔԿ-ն հայտնել է Շերեմետևոյում ինքնաթիռի բռնկման նախնական պատճառը


  
դիտումներ: 299

Ռուսաստանի Քննչական կոմիտեի կայքում ասվում է,

որ Շերեմետևո օդանավակայանում ավիաաղետի պատճառ են դարձել օդաչուների ոչ բավարար որակավորումն ու օդանավի տեխնիկական անսարքությունը, հաղորդում է Звезда հեռուստաալիքը:

«Տարբեր վարկածներ կան, որոնց թվում են օդաչուների ոչ բավարար որակավորումն ու օդանավի տեխնիկական անսարքությունը, ինչպես նաև անբարենպաստ եղանակային պայմանները»,-ասվում է ՔԿ-ի կայքում:

Նշենք, որ հրդեհի պահին ինքնաթիռում 78 մարդ է գտնվել, որոնցից 41-ը զոհվել է:

Հայտնի է նաև, որ հայտնաբերվել են ինքնաթիռի «սև արկղերը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: