Հայերեն   English   Русский  

​Լարվածություն վրաց-ադրբեջանական սահմանին


  
դիտումներ: 485

Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրի մոտակայքում քաղաքացիական ակտիվիստներ են հավաքվել, հաղորդում է «Эхо Кавказа»-ն:

Ըստ տեղեկության` նրանք շրջափակել են վանական համալիրի տարածքը, որին հավակնում է ադրբեջանական կողմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը` լինելով բարեկամական երկրներ, կորոշեն վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջայի վանական համալիրի հարցը:

Ակտիվիստները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ վանական համալիրը վրացական կազմի մեջ է մտնում: Բացի այդ, նրանք կենդանի շղթա են կազմել:

Ապրիլի 25-ին վրացական կողմը հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են ճանապարհը` դեպի վանական համալիրը: Իրավիճակը հատկապես սրվել էր փետրվարին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու՝ Ադրբեջան այցից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: