Հայերեն   English   Русский  

Խնդրի լուծման՝ Ծառուկյանի առաջարկած ճանապարհները դարձյալ անորոշ են, իսկ արդյունքներն՝ ավելի քան կանխատեսելի. Ա. Պետրոսյան


  
դիտումներ: 817

Արևելագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին Հայաստանում.

«Պետականության ոչ այնքան երկար պատմության ողջ ընթացքում հայաստանյան ներքաղաքական կյանքում ընդդիմությունն իր գործունեությունը բացառապես կառուցել է երկրում առկա խնդիրները սեփական փաթեթավորմամբ ներկայացնելու մեթոդական ճանապարհով: Գործնական քայլերի, դրանց իրականացման եղանակների տեսանկյունից ևս բոլոր ժամանակների ընդդիմության տարբեր առանցքային ներկայացուցիչների որդեգրած մարտավարությունն էական փոփոխության չի ենթարկվել:

Գագիկ Ծառուկյանի հրապարակած պատասխան ելույթի բովանդակությունն էլ էականորեն դուրս չի մնում ընդդիմադիր ուժերի պայքարի վերոնշյալ տրամաբանությունից. հայրենի ընդդիմության գործելաոճում ամենապահանջարկված և առաջնային հարթություններում խնդրի լուծման ճանապարհները դարձյալ անորոշ են, իսկ արդյունքներն՝ ավելի քան կանխատեսելի:
Ծառուկյանի ելույթից մեջբերվող ձևակերպումներն ավելի քան խոսուն են՝

1. «Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր...»:
Ավելի քան 20 տարի է՝ ընդդիմությունն իր ներուժի առավելագույն ծավալն ուղղում է քայլերի ծրագրմանն ու հաշվարկմանը, իսկ իրականացման հասնելու պահին փաստացի ուժերն արդեն սպառված են լինում:
2. «Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի...»:
Պարզից էլ պարզ է՝ անգամ ոչ երկրային որևէ ուժի ոչ մի կերպ չի հաջողվի ոչ միայն Հայաստանում ամբողջ ժողովրդին դուրս բերել փողոց...
Փաստորեն, ինչ է ստացվում՝ սա գործընթացների վերջնարդյունքի ապահովագրո՞ւմ է. հերթական անգամ ապացուցվում է պատմության՝ կրկնելի լինելու օրինաչափությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: