Հայերեն   English   Русский  

​«Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը». կոնգրեսականները դժգոհ են Թրամփի լռությունից


  
դիտումներ: 251

Մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ դժգոհելով ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշտակի օրվա վերջինիս հայտարարությանից,

հաղորդում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարին:

Նամակի նախաձեռնողն է հայկական ծագում ունեցող կոնգրեսական Ջեկի Սպեյերը: Նամակը ստորագրել է 28 կոնգրեսական:

«Հիասթափություն ենք հայտնում նախագահ Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությաից: Ձեր ուղերձում բացահայտ չճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը, ինչպես Ռոնալդ Ռեյգանը դա արեց իր նախագահության ժամանակ: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման համար կոնկրետ օր չկա: Հուսով ենք, որ ապագայում նման հնարավորություն կստեղծեք»,-ասվում է նամակում:

Նամակում հիշատակվում են նաև այն հայտնի ամերիկացիները, որոնք օգնեցին XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունից փրկվածներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: