Հայերեն   English   Русский  

Կատարը Գազայի հատվածի պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի


  
դիտումներ: 191

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանին Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության աճի պատճառով որոշել է 480 մլն դոլար հատկացնել Գազայի հատվածի և Հորդանանի Արևմտյան ափի բնակիչներին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշված է Կատարի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Այս աջակցությունը ցուցաբերվում է եղբայրական կապերի, արաբական ժողովուրդների միջև կապերի և ընդհանուր կրոնի հիման վրա ... նպատակ ունենալով օգնել պաղեստինցիներին՝ Իսրայելի օկուպացիայի հետեւանքով բարդ պայմաններում ապրելու համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Պաղեստինյան անկլավի իրավիճակի սրումը վատթարագույնն էր 2014 թ. ի վեր:

Հետագայում հայտարարվեց, որ Իսրայելը և Պաղեստինը պայմանավորվել են հրադադարի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: