Հայերեն   English   Русский  

РИА Новости ​ լրատվական գործակալության անդրադարձը Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության խորհրդի կազմից հեռացնելուն


  
դիտումներ: 1349

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային Անվտանգության խորհրդի կազմից “Բարգավաճ Հայաստան” ընդդիմադիր կուսակցության նախագահ, երկրի ամենահարուստ անձանցից` Գագիկ Ծառուկյանի անդամակցության դադարեցման վերաբերյալ` նիստերից սիստեմատիկորեն բացակայելու պատճառով:

Պլանավորվում է ստուգել նրա կապերը հանցավոր աշխարհի հետ և հարկեր չվճարելու մասին տարածված լուրերը:

Անցյալ շաբաթ հասարակական ուժերի համաժողովի ընթացքում Ծառուկյանը քննադատության էր ենթարկել իշխանություններին` հայտարարելով դրանց հաջորդ ընտրությունների ընթացքում փոխելու անհրաժեշտության մասին:

2004թ-ին հիմնված “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը չափավոր կենտրոնամետ քաղաքական ուժ է, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, ով հանդիսանում է խորհրդարանի պատգամավոր, Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար և “Մուլտի Գրուպ” կոնցեռնի նախագահ: Գրում է Ria.ru-ն:

Տարբեր գնահատականներով ` Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ անձանց առաջին եռյակում է: Ներկայիս խորհրդարանում Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը երկրորդն է մանդատների քանակով:

Երեկ երեկոյան ելույթ ունենալով իշխող “Հանրապետական” կուսակցության խորհրդի նիստում` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սխալ է համարում Ծառուկյանին հովանավորելը:

“Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա` չգա”, - հայտարարել է երկրի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: