Հայերեն   English   Русский  

Պամելա Անդերսոնը պատմել է Ջուլիան Ասանժի կյանքին սպառնացող վտանգի մասին


  
դիտումներ: 444

TMZ պորտալի փոխանցմամբ՝ ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վտանգի տակ է, քանի որ նրան կարող են սպանել: Գրում է Mixnews.lv-ն:

Դերասանուհին պատմել է, որ Ասանժին այցելել է Լոնդոնի բանտում: Անդերսոնը նշել է, որ ինքը շատ մտահոգված է Ասանժի անվտանգության համար, և նա «արտահանձնումը հաղթահարելու որևէ հնարավորություն չունի»:

Բացի այդ, Անդերսոնը նշել է, որ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ասանժը չարտահանձնվի, քանի որ դա կյանքի և մահվան հարց է:

«Նա այժմ գտնվում է Լոնդոնի առավելագույն անվտանգ կենտրոնում», - հավելել է Անդերսոնը:

Պամելա Անդերսոնը Ասանժին այցելել է Լոնդոնի Բելմարշի բանտում:

Նշվում է, որ դերասանուհուց բացի Ասանժին այցելել է նաև WikiLeaks- ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:

Դերասանուհու խոսքերով՝ Ասանժը արժանի չէ նման խիստ բանտում գտնվելուն, ինչպես նաև «անմեղ մարդ» է:

«Ապշեցուցիչ է, որ նա նույնիսկ չի կարող դուրս գալ բանտախցից», - ընդգծել է Անդերսոնը:

Նա հավելել է, որ «աշխարհի ամենաանմեղ անձին» այնպես են վերաբերվում, կարծես նաև «աշխարհի ամենավտանգավոր անձնավորությանը լինի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: