Հայերեն   English   Русский  

«Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ». Նեթանյահու


  
դիտումներ: 340

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի իշխանություններին նախազգուշացրել է,

որ իր երկիրը Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարությունն արվել է Թեհրանի կողմից միջուկային գործարքից մասնակիորեն հրաժարվելու մասին հայտարարությունից հետո:

«Թույլ չենք տա Իրանին միջուկային սպառազինություն ստանալ: Կշարունակենք պայքարել նրանց դեմ, ովքեր սպանում են մեզ»,-ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ 60 օր է տալիս եվրոպական երկրներին` համաձայնագրի նոր պայմանաների շուրջ բանակցությունների համար, իսկ եթե նոր համաձայնություն չլինի, Իրանը կարող է դադարեցնել Արակի ռեակտորի վերակառուցումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: