Հայերեն   English   Русский  

Հայտնի է Sukhoi Superjet-100-ի օդաչուների գլխավոր սխալը


  
դիտումներ: 433

Վաստակավոր օդաչու Յուրի Սիտկինը РИА Новости-ի հետ զրույցում նշել է Շերեմետևո օդանավակայանում հրդեհված Sukhoi Superjet-100-ի օդաչուների գլխավոր սխալը:

Նրա խոսքով` կայծակի հարվածը չէր կարող վտանգ ներկայացնել Sukhoi Superjet-100 ինքնաթիռի համար: Սիտկինը նշել է, որ իր պրակտիկայում ինքնաթիռին 13 անգամ կայծակ է հարվածել, սակայն որևէ հետևանք չի եղել:

«Նրանք փնտրել են ամպեր, կայծակներ, հետևել են, թե ինչ է տեղի ունենում ինքնաթիռի հետ, սակայն ոչինչ տեղի չի ունեցել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ օդաչուները կայծակի ժամանակ չեն անջատել սարքավորման մի մասը: Այդ իսկ պատճառով նրանք մնացել են առանց կապի, առանց ավտոմատ սարքավորման»,-ասել է վաստակավոր օդաչուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: