Հայերեն   English   Русский  

​«ԱՄՆ-ի հետ գործարք չի լինի». Լավրով


  
դիտումներ: 276

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի հետ որևէ գործարք չի լինի, հաղորդում է РИА Новости-ն:

«Գործարքներ սովորաբար նախապատրաստում է Թրամփը»,-ասել է Լավրովը:

Գործակալությունը նշում է, որ հաջորդ շաբաթ Լավրովը երկրորդ անգամ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 14-ին Սոչիում:

Գլխավոր թեմաներից մեկը, ինչպես ակնկալվում է, կլինի Վենեսուելայի իրավիճակը: Նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 6-ին Ֆինլանդիայում, հիմնական թեման կրկին Վենեսուելան էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: