Հայերեն   English   Русский  

Կրեմլում հստակեցրել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը


  
դիտումներ: 263

INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում Ճապոնիայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում, դեռևս չեն ընթանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Gazeta.ru-ն:

«Չի նախատեսվում: Հանդիպում դեռևս նախատեսված չէ, հանդիպման մասին խոսք չկա», - հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ G-20 գագաթնաժողովը պետք է անցկացվի հունիսի 28-29-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում:

Պուտինի և Թրամփի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Բուենոս Այրեսում կայացած G-20 գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում Պեսկովի խոսքերով՝ երկու երկրների նախագահները շատ կարճ զրույց են ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: