Հայերեն   English   Русский  

Ջորջ Քլունին պատմել է ընտանեկան կյանքի մասին


  
դիտումներ: 473

Մեկ ամիս անց հոլիվուդյան դերասան և իրավապաշտպան Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները մեկ տարեկան կդառնան: Փոքրիկ Էլլան և Ալեքսանդրը օրեցօր մեծանում են և ուրախացնում իրենց ծնողներին: Դերասանը վերջերս տված հարցազրույցներից մեկում ընթացքում պատմել է հայրական զգացումների և երեխաների կյանքի մասին: Ջորջի խոսքերով՝ դուստրը եւ որդին չափազանց երջանկացրել են իրենց: Գրում է Spletnik.ru-ն:

«Նրանք լավ և երջանիկ երեխաներ են: Չափազանց շատ են ծիծաղում», - ասել է Քլունին:

Քլունիի խոսքերով՝ թեև Էլլան և Ալեքսանդրը ծնվել են նույն օրը, սակայն նրանց բնավորությունները լիովին տարբեր են:

«Նրանցից յուրաքանչյուրը ծնվել է իր բնավորությամբ: Նրանք բոլորովին տարբեր են: Նրանք ծիծաղելի են և խելացի: Նրանք արդեն գիտեն անգլերեն և իտալական այբուբենը», - հավելել է նա:

Ինչպես հայտնի է, վերջերս նրա կնոջը՝ Ամալին պապարացիները հաճախ Նյու Յորքում էին լուսանկարում, որտեղ նա փաստաբանի գործունեություն է ծավալում: Ջորջն ամեն կերպ աջակցում է կնոջ գործունեությանը, իսկ վերջերս նրանք միասին հիմնել են Clooney Foundation for Justice և իրենց նոր ծրագիրը ներկայացրել Կոլումբիայի համալսարանում:

«Ամալը փորձում է օգնել Մյանմայում Reuters-ի լրագրողների ազատ արձակելուն: Եվ նա աներեւակայելի մայր և գերազանց կին է: Զգում եմ, որ ջեքփոթ եմ շահել»,- անկեղծացել է Քլունին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: