Հայերեն   English   Русский  

​Հունվար-ապրիլին երկաթուղում գրանցվել է բեռնաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալների աճ


  
դիտումներ: 572

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների աշխատանքի արդյունքները:

Երկաթուղու բեռնաշրջանառությունը հաշվետու շրջանում գերազանցեց նախորդ տարվա շեմը 5,5%-ով, բեռնումը՝ 0,9%-ով: Փոխադրումներն արտահանման հաղորդակցությունում մնացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակի վրա, իսկ տեղական փոխադրումներն ավելացել են 1,2%-ով: Անկում էր գրանցվել միայն ներմուծման գծով՝ 11,3%-ով:

Հունվար-ապրիլին երկաթուղու ծառայություններից օգտվել է 109,6 հազար ուղևոր, ինչը 8,8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել են 22%-ով, իսկ տեղականները՝ 8,2%-ով:

Կատարելագործվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ (աճել է 4%-ով), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք (աճը կազմել է 1,2% և 6,4%), տեղամասային և տեխնիկական արագություններ:

Ավելացել են նաև շարժակազմի վերանորոգման ծավալները, ընդ որում, վագոնների ընթացիկ վերանորոգումը աճել է 4%-ով, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումը՝ 9,3%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 6,4%-ով:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2019 թվականին գծի գնահատականը բարելավվել է 2 կետով՝ կազմելով 75 միավոր: Ընկերությունում շարունակվում է գծային տնտեսության և ենթակառուցվածքի բարեկարգումը՝ տեղադրվել է ավելի քան 4 հազար կոճ, իրականացվում է էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, գծի և երկաթուղային ենթակառուցվածքի գարնանային զննման իրականացումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-իդուստրընկերությունևիրականացնումէՀայաստանիերկաթուղայինհամակարգիկոնցեսիոնկառավարումը: Համաձայն 2008 թ.փետրվարի 13-ինԵրևանումկնքվածպայմանագրի՝կոնցեսիոնկառավարմանժամկետըկազմումէ 30 տարի՝կողմերիփոխադարձհամաձայնությամբևս 10 տարիերկարացմանիրավունքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: