Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 940

Մայիսի 13-ին ժամը 20:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Իվո Պոգորելիչի մենահամերգը: Ծրագրում՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ֆերենց Լիստ, Ռոբերտ Շուման:

Մայիսի 13-ին ժամը 19:00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Աշխարհը Լոռվա ձորում» թատերախաղը՝ ըստ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների:

Մայիսի 14-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կներկայացնեն Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» բեմական կանտատը:

Մայիսի 14-ին ժամը 21:00-ին Երևանի Պետական կամերային թատրոնում տեղի կունենա Սերգեյ Դանիելյանի ինքնակենսագրական «Շարքային Դանիելյան» մոնո ներկայացումը: Ներկայացման հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Դանիելյան:

Մայիսի 15-ին ժամը 19:00-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Амок» մոնոներկայացումը:

Մայիսի 16-ին ժամը 14:00-ին Երևանի Պետական կամերային թատրոնում տեղի կունենա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:

Մայիսի 16-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մեր ժամանակների ամենահեռանկարային դաժնակահարուհիներից մեկի՝ Վալենտինա Բաբորի համրգը: Դաշնակահարուհին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մայիսի 17-ին ժամը 19:00-ին Երևանի Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա «Անկոչ հյուրը» կատակերգությունը: Դերերում՝ Հայկ Պետրոսյան, Անի Նիկոյան: Ռեժիսոր՝ Արման Նավասարդյան:

Մայիսի 18-ին ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Երկու տերով ծառա մը» ներկայացումը:

Մայիսի 18-ին ժամը 11:00-23:00 Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին նվիրված միջոցառումների շրջանակում Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այցելուներին կներկայացնի Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը՝ պատմական և ժամանակակից դրամանիշերը, Կենտրոնական բանկի կողմից պատմամշակութային կարևոր իրադարձությունների, անվանի մարդկանց հոբելյանների առթիվ թողարկած հուշադրամները:

Մայիսի 19-ին ժամը 19:00-ին Հ. Ղափլանյանի անվան դրայմատիկական թատրոնում տեղի կունենա «Եթե անկեղծ խոսենք» կատակերգական ներկայացումը: Դերերում՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Արթուր Ութմազյան,ՀՀ Վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյան, Վահագն Գալստյան, Էմմա Մկրտչյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: