Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել


  
դիտումներ: 330

Մոսկվայի օդանավակայններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել:Այդ մասին վկայում են «Яндекс.Расписание» ծառայության տվյալները: Գրում է Gazeta.ru-ն:

Ծառայության տվյալների համաձայն՝ ժամը 10:03-ին Վնուկովո օդանավակայանում մեկ չվերթ է հետաձգվել:

Դոմոդևո օդանավակայանում երեք չվերթ է հետաձգվել, տասնմեկը՝ չեղարկվել: Բացի այդ Շերեմետևո օդանավակայանում հինգ թռիչք է հետաձգվել:

Ժուկովսկու օդանավակայանում չվացուցակի փոփոխությունների մասին տեղեկությունը բացակայում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: