Հայերեն   English   Русский  

Շիրակի պետական համալսարանում երկրորդ անգամ ռեկտոր չընտրվեց


  
դիտումներ: 1172

Շիրակի պետական համալսարանում մայիսի 11-ին նորից ռեկտոր էին ընտրում:

նախորդ ընտրությանը ռեկորի թափուր պաշտոնը համալրելու համար 2 թեկնածու էր պայքարում՝ Լուսինե Ֆլջյանն ու Անդրանիկ Սարգսյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում երկու թեկնածուն էլ ավելի քիչ ձայներ էին ստացել, քան անվավեր քվեաթերթիկներն էին: Ընտրությունը երկու փուլով էր կատարվել և ռեկտոր չընտրվելու պարագայում համալսարանի հոգաբարձուների խորհուրդը նոր մրցույթ էր հայտարարել:

ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար այս անգամ 6 հայտ էր ներկայացվել, որից ընդունվել էր 4-ը, հենց նրանք էլ մայիսի 11-ին պայքարեցին Շիրակի մայր բուհի ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար:

Սամվել Ալեքսանյան

Արամ Կարապետյան

Անդրանիկ Սարգսյան

Լուսինե Ֆլջյան

Այս անգամ էլ ռեկտորի պաշտոնը ստանձնելու համար պայքարում էին նաև նախորդ ընտրության թեկնածուները: Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը քվեարկության առաջին փուլով ոչ մի թեկնածուի առավելություն չէր տվել, հավասար ձայներ էին ստացել երկու թեկնածու՝ Անդրանիկ Սարգսյանն ու Լուսինե Ֆլջյանը՝ 6-ական քվե, մեկ ձայն ստացել էր Արամ Կարապետյանը, 2 քվե՝ Սամվել Ալեքսանյանը:

Քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով էլ Անդրանիկ Սարգսյանին կողմ էր քվեարկել հոգաբարձուների խորհրդի 9 անդամ, Լուսինե Ֆլջյանին 6: Հոգաբարձուների 5 անդամ երկու թեկնածուին էլ դեմ էր քվեարկել:

Քվեարկությանը մասնակցում էր ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի 21 անդամ: Ըստ ռեկտորի ընտրության կանոնակարգի՝ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել ընտրությունը չկայացած ճանաչելու և ռեկտոր չընտրելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: