Հայերեն   English   Русский  

Սարգիս Ադամյանը` դուբլի հեղինակ


  
դիտումներ: 208

Ֆուտբոլի Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 5:3 հաշվով հաղթել է առաջատար «Քյոլնին»:


«Յան Ռեգենսբուրգի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը`աչքի է ընկելով 34-րդ և 68-րդ րոպեներին: Ընթացիկ առաջնությունում Սարգիս Ադամյանը դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
«Յան Ռեգենսբուրգը» 48 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Քյոլնը» գտնվում է առաջին հորիզոնականում և հաջորդ մրցաշրջանում կվերադառնա Գերմանիայի ուժեղագույնների լիգա:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: