Հայերեն   English   Русский  

Օրեր առաջ թշնամու կրակոցից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել


  
դիտումներ: 325

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է,

որ մայիսի 4-ին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել: Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ զինծառայողն արդեն սկսել է խոսել, նրա առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Զորոգլյանն այժմ գտնվում է զինվորական կենտրոնական հոսպիտալում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 4-ին, ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: