Հայերեն   English   Русский  

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 160

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Սիրիայի ճգնաժամային իրադրության հիմնական ասպեկտների վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակումը շարունակվել է՝ իդլիբյան դեէսկալացիայի գոտում տիրող իրավիճակի շեշտադրումով», - նշվել է տեքստում:

Նշվում է, որ կողմերը կարևորել են սիրիական խնդրի կարգավորման տարբեր ասպեկտների հարցում Մոսկվայի և Անկարայի հետագա գործողությունների համակարգումը: Բացի այդ, Պուտինը և Էրդողանը քննարկել են երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող որոշ հարցեր:

Ապրիլի 30-ին Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ կրկին քննարկել էին Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: