Հայերեն   English   Русский  

Հունաստանի վարչապետ.«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն»


  
դիտումներ: 96

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան արևելյան Միջերկրական ծովում շարունակի բնական գազի որոնման աշխատանքները,

ապա նրա նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու:

«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն: Այդ աշխատանքները շարունակելու փոխարեն Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքին և ձեռք բերված համաձայնություններին և պետք է նստի երկխոսության սեղանի շուրջ»,-ասել է Ալեքսիս Ցիպրասը:

Այս հարցի կապակցությամբ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիային հարգել Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները:

«Թուրքիան պետք է խուսափի անօրինական գործողություններից, ինչպես հարկն է, պատասխան տա ԵՄ-ին և Կիպրոսի հետ լիարժեք համերաշխության մեջ գտնվի»,-նշել է Մոգերինին:

Նրա փոխանցմամբ` ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին մտահոգում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում գազի հորատման աշխատանքների իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ մայիսի սկզբին հորատման աշխատանքներ էին իրականացնելու և դրանք շարունակելու էին մինչև սեպտեմբեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: