Հայերեն   English   Русский  

​Ամերիկյան սենատորները «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ օրենքի նախագիծ են պատրաստել


Թեդ Կրուզը և Ջին Շահինն առաջարկել են արգելել մուտքը ԱՄՆ և սառեցնել ֆինանսական ակտիվները այն անձանց դեպքում, որոնք նավեր են վաճառում կամ վարձով տալիս գազամուղի շինարարության համար:


  
դիտումներ: 91

Ամերիկյան սենատորներ Թեդ Կրուզը (հանրապետական Տեխասի նահանգից) և Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիրի նահանգից) օրենքի նախագիծ են պատրաստել, որով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել այն ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ռուսական ծովային գազամուղի կառուցմանը, առաջին հերթին՝ «Հյուսիսային հոսք-2»-ի:

Այդ մասին երեկ հայտնել է Foreign Policy պաբերականը, որը ձեռք է բերել այդ փաստաթղթի նախնական տարբերակը:

Սենատորներն առաջարկում են արգելել մուտքը ԱՄՆ և սառեցնել այդ երկրում ֆինանսական ակտիվները այն անձանց դեպքում, որոնք վաճառում են կամ վարձով են տալիս նավեր «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության համար: Բացի այդ, մի շարք սահմանափակումներ են սահմանվում նրանց համար, ովքեր ֆինանսական կամ տեխնիկական աջակցություն են ցույց տալիս, ինչպես նաև ապահովում են նման նավերի ապահովագրությունը:

Ամերիկյան օրենսդիրները առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել երկու շինարարական կազմակերպության՝ շվեյցարական կապալառու Allseas-ի և իտալական Saipem ֆիրմայի գործունեության վրա, որոնք զբաղված են «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակների տեղադրմամբ:

Ինչպես հայտնել է պարբերականին հանրապետական սենատորի օգնականներից մեկը, որ տեղյակ է օրենքի մշակման աշխատանքների ընթացքին, որպես օրինակ վերցրել են ԱՄՆ-ի նախկին գործողությունները՝ ուղղված Իրանի նավթի արտահանման խափանմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: