Հայերեն   English   Русский  

Ավտոմեքենան բախվել է Մերկելի ինքնաթիռին


  
դիտումներ: 106

Bild պարբերականի փոխանցմամբ՝ Դորտմունդի օդանավակայանում Renault Trafic ավտոմեքենան բախվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարական «Global 5000» օդանավին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ ավտոմեքենայում վարորդ չի եղել, և այն արգելակված չի եղել, ինչի հետևանքով շարժվել է և բախվել ինքնաթիռին:

Բախման ընթացքում ինքնաթիռում անձնակազմի երեք անդամներ են գտնվել, որոնք միջադեպի ժամանակ չեն վիրավորվել:

Վնասի չափը դեռ չի հստակեցվել:

Հիշեցնենք, որ 2018 թ. նոյեմբերին Մերկելը ստիպված էր G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Արգենտինա ուղևորվելիս ընդհատել թռիչքը ինքնաթիռի անսարքության պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: