Հայերեն   English   Русский  

Վրաստանը 100% եվրոպական պետություն է դարձել. Յունկեր


  
դիտումներ: 192

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը 100% եվրոպական պետություն է դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

«ԵՄ-ի սահմաններից դուրս Վրաստանն առաջին երկիրն է, որտեղ մենք եվրոպական դպրոց ենք բացել: Վրաստանը 100% եվրոպական պետություն է դարձել», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Յունկերի խոսքերը:

Նա նշել է, որ Արևելյան գործընկերության հաջողությունը կախված է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ մասնակից երկրներից, որոնք «կիսում են ընդհանուր արժեքները` ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆեր Կաստաները հայտարարել էր Վրաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի կասեցման հնարավորության մասին ապաստան պահանջող մեծ թվով անօրինական միգրանտների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: