Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի Գագիկ ծառուկյանի դեմ


  
դիտումներ: 387

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ

քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով: Դրանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղել Ծառուկյանին, որով կոչ էր արել նրան սպառիչ պատասխան տալ: Գագիկ Ծառուկյանն էլ պատասխանել էր, որ իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման և այժմ ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հաղորդումը Գլխավոր դատախազությունը ուղարկել էր ՀՔԾ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: