Հայերեն   English   Русский  

​Հռոմում՝ Ներոնի պալատի տակ, գաղտնի սենյակ են հայտնաբերել


  
դիտումներ: 320

Հռոմի կայսր Ներոնի պալատի վերանորոգման ժամանակ հնագետները գաղտնի սենյակ են հայտնաբերել՝ զարդարված ոմնանկարներով: Այս մասին տեղեկացնում է Science Alert կայքը:

Ներոնի պալատ-2

Ստորգետնյա սրահն անվանել են «Սֆինքսի սենյակ» դրա պատերից մեկի վրա այդ առասպելական էակի պատկերի պատճառով: Բացի այդ, պատերին հայտնաբերվել են պարող կենտավրոսների, թռչունների, ջրային էակների, ինչպես նաև նետ-աղեղով, սրով և վահանով զինված՝ հովազի դեմ կռվողզինվորի նկարներ:

Ստորգետնյա սենյակը պատահական են հայտնաբերել Ներոնի պալատի վերականգնողական աշխատանքների ժամանակ, որը հայտնի է որպես «Ոսկե տուն»:

Ստորգետնյա սենյակի մեծ մասը դեռ լցված է աղբով, որը ծածկում է պատերը, ուստի հնարավոր է, որ ուրիշ

Ներոնի պալատ-3

որմնանկարներ էլ հայտնաբերվեն: Սակայն սենյակի լիակատար մաքրում ներկայումս չի նախատեսվում համալիրի մնացած մասի ամրությունը կորցնելու մտավախության պատճառով:

Ներոնի «Ոսկե տունը» պալատի և այգու համալիր է Հռոմում: Կայսեր վախճանից հետո մ.թ. 68 թվականին անավարտ պալատն ամայացել է: Հետագայում համալիրը վառվել է, իսկ նրա տարածքը կառուցապատել են հանրային շենքերով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: