Հայերեն   English   Русский  

Թրամփի որդին համաձայնվել է ցուցմունք տալ ԱՄՆ Սենատի կոմիտեին


  
դիտումներ: 130

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ կրտսերը համաձայնվել է ցուցմունք տալ ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեին: Գրում է Russian.r.com-ը:

Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Թրամփ կրտսերին մոտ կանգնած աղբյուրին:

Նշվում է, որ նա «ռուսական միջամտության» գործի հետաքննության շրջանակներում ցուցմունք կտա հունիսի կեսերին, ընդ որում՝ հանդիպումը կտևի երկուսից չորս ժամ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեն Թրամփի որդուն ցուցմունք տալու է հրավիրել:

Ռուս պաշտոնյաները բազմիցս հերքել են այլ պետությունների նախընտրական քարոզարշավներին միջամտելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: