Հայերեն   English   Русский  

Կարեն Ասմարյան. «Հաջորդ մրցաշրջանում բարձարգույն խմբի առաջնության անցկացման ֆորմատը կփոխվի»


  
դիտումներ: 676

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մայիսի 16-19-ը Վանաձորում անցկացվելու է անվանի վոլեյբոլիստ Ֆելիքս Դալլաքյանին նվիրված մինչև 17 տարեկանների` տղաների և աղջիկների առաջնություն:

Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը խոսում է առաջիկա մրցաշարի, ֆեդերացիայի կողմից իրականացվող բազմաբնույթ աշխատանքների ու ծրագրերի մասին և, միևնույն ժամանակ, ամփոփում բարձրագույն խմբի առաջնության գարնանային փուլը:

-Պարոն Ասմարյան, ուրախալի է, որ 2-րդ տարին անընդմեջ Ֆելիքս Դալլալքյանին նվիրված մրցաշարն անցկացվում է Վանաձորում` իրական տոն պարգևելով տեղաբնակներին:

- Ֆելիքս Դալլաքյանը, լինելով վոլեյբոլիստ, մարզաձևի զրագացման մեջ մեծ ներդրում ունի: Ցավոք, երիտասարդ հեռացավ կյանքից: Վանաձորում մրցաշարի անցկացումն իր խորհուրդն ունի. Ֆելիքս Դալլաքյանը ծնունդով լոռեցի է: Տղաների 6 և աղջիկների 4 թիմեր են առայժմ մասկացության հայտ ներկայացրել: Թիմերում ընդգրկված են բավական ուժեղ խաղացողներ: Հաստատապես ականատես կլինենք լավ խաղի ու դիտարժան պայքարի:

Կարեն Ասմարյան 2019

Կազմակերպչական բոլոր աշխատանքները պատշաճ մակարդակով կատարված են: Առցանց ցուցադրություն է լինելու Վիվարոյի միջոցով: Վանաձորը վոլեյբոլային քաղաք է: Շնորհիվ վոլեյբոլի վաստակաշատ մասնագետ Ալեքսանդր Մամունցի, որը նաև իմ մարզիչն է եղել` մարզաձևը բարձր մակարդակի վրա է Վանաձորում: Մարզական ավանդույթներով հարուստ քաղաքից մշտապես ունենում ենք լավ մարզիկներ:

-Պարոն Ասմարյան, վերջերս ավարտվեց վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը: Ի՞ նչ գնահատական կտաք թիմերի և մարզիկների ցուցադրած խաղին:

- Պայքարը բավական հետաքրքիր ստացվեց թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնություններում: Հետաքրքրություն կա նաև երկրպագուների առումով: Արդարության համար նշեմ, որ խաղի որակի առումով առաջնության մակարդակն այնքան էլ բարձր չէ: Կային թիմեր, որոնցից մեծ սպասելիքներ ունեինք, պետք է, որ ավելի լավ հանդես գային, սակայն սպասումները չարդարացրին:

Ունենք նոր ձևավորված թիմեր, հատկապես կանանց առաջնությունում, որոնք հաճելի անակնկալներ մատուցեցին և հետաքրքիր խաղ ցուցադրեցին: Կանանց մոտ մեկ թիմ` ԽՄՕՄՄ-ն ունի բացարձակ առավելություն, մնացած 3-ը միավորներով հավասար են, բնական է նրանց մեջ պայաքարն ավելի թեժ կլինի 2-րդ փուլում: Կանանց պայքարում ավելի հետաքրքիր հանդիպումների ականատես եղանք, քան թե տղամարդկանց:
Տղամարդկանց առաջնությունում նույնպես նոր թիմեր ունենք ձևավորված, ճիշտ է` հին խաղացողներով: Պայքար կա, սակայն միշտ նշում եմ և նորից պետք է ասեմ, որ մարզիչները պետք է շատ աշխատեն: Մրցումներից 10 օր առաջ մարզվել սկսելն անընդունելի է: Նշում են, որ պայմանների բացակայությունն է պատճառը, բայց դա անընդունելի է, հարկավոր են փոփոխություններ: Մարզիչները պետք է հասկանան, որ արդեն 21-րդ դարում ենք ապրում և գործում: Պետք է ժամանակին համահունչ առաջ շարժվել:

Տղամարդկանց մոտ բացարձակ առավելություն ունեն 2 թիմ, մնացածը պարզապես փորձում են խաղալ: Պետք է հնարավորինս հավասար մակարդակներում լինեն թիմերը: Ամեն դեպքում խոտումնալից խաղացողներ կան:

Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, քանի որ այսօրվա պայմաններում մարզիչը անձնազոհաբար աշխատում է առանց պայմանների:

Կարեն Ասմարյան 2019

Որպես մասնագետ նշեմ, որ գոհ չեմ թիմերի ցուցադրած խաղից, որակապես ավելի ցածր է խաղը` անցյալ տարիների համեմատ: Եթե մասնագիտական գնահատական տանք, ապա կան թիմեր, որ բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք չունեն: Հետաքրքրությունը մեծացել է, բայց խաղամակարդակը դեռևս բարձր չէ: Կան թիմեր, որոնք երիտասարդ խաղացողներով են համալրված, ինչը հուսադրող է:

Ընդհանուր առմամբ ամեն ինչ բավարար է, թիմերը հարկավոր է երիտասարդացնել. թող լինեն անփորձ, բայց հեռանկարյին ու խոստումնալից երեխաներ:


-Առաջնությանը մասնակցում են տղամարդկանց և կանանց 5-ական թիմեր. քիչ չէ՞ պայքարի համար, գուցե թիմերի ավելացու՞ մը կնպաստի խաղամակարդակի բարձարցմանը:

-Այս տարի 6-րդ թիմն էլ էր ցանկանում մասնակցել տղամարդկանց առաջնությանը: Բայց քանի որ ամեն ինչ նախապես պլանավորված և որոշված էր, չկարողացանք ընդգրկել պայքարի մեջ: Նշեմ սակայն, որ հաջորդ տարվանից բարձարգույն խմբի առաջնության անցկացման ֆորմատը փոխվելու է: Համաձայնություն ենք ձեռք բերել թիմերի և հովանավորների հետ: Եթե մինչ այժմ առաջնությունն անցկացվում էր 2 փուլով, այսուհետ կանցկացվի 3 փուլով. թիմերից 4-ը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա փլեյ օֆ փուլում: Այս տարբերակով մրցաշրջանն ավելի երկար կլինի և թիմերը կպարապեն ոչ միայն գարնանն ու աշնանը, այլև ամբողջ տարի` լավ խաղ ցուցադրելու համար: Հույս ունենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա և որակական առումով խաղի մակարդակը կբարձրանա: Արդեն 4-րդ տարին անընդմեջ նույն ֆորմատով ենք անցկացնում, փոփոխություն է հարկավոր` ճահճացումից խուսափելու համար:
Մենք պետք է ձգտենք և հասնենք ակումբային մակարդակի: Այսօր առաջնոթյան մասնակից թիմերը հիմնականում ձևավորվում են ուսանողական և դպրոցական հարթակներից: Այնինչ պետք է խաղացողը վարձատրվի, այդ ժամանակ խթաններն այլ կլինեն:

Այս տարի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ԲԿՄԱ-ն, որի մարզիչն եմ, գնում է վերոնշյալ ճանապարհով: Շուտով ԲԿՄԱ-ն կունենա ֆուտբոլի, հուսանք նաև բասկետբոլի թիմեր: Առաջինը վոլեյբոլի թիմը կազմավորվեց, որը համալրված է բարձրակարգ խաղացողներով: Թիմն առաջին տեղում է ընթանում գարնանային փուլից հետո: Հուսանք, որ այս ճանապարհով կշարժվեն ու այս օրինակին կհետևեն Հայաստանում գործող մարզական հասարակական կազմակերպությունները և խաղային մարզաձևերից թիմեր կձևավորեն, դրանց հիման վրա կունենան նաև պատանեկան թիմեր: Տեղյակ եմ, որ «Սևանում» մարզական կազմակերպությունում գործում են վոլեյբոլի խմբեր: Երբ պատանիները տեսնեն, որ կա մեծահասակների թիմ, ավելի նպատակային, մեծ եռանդով կսկսեն մարզվել: Վոլեյբոլի թիմեր ձևավորելու համար հարկավոր չեն մեծ գումարներ, մարզիկները շատ անգամ չեն վարձատրվում կատարած աշխատանքի դիմաց, պարզապես սիրում են իրենց գործը, գալիս են և խաղում: Համոզված եմ, եթե մինիմալ ուշադրություն լինի, միանգամից տեսանելի կլինեն փոփոխությունները: Այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են պահանջում կառավարությունից, պետք է մտածեն թիմային մարզաձևերը զարգացնելու մասին և, ամենակարևորը, գործնական քայլեր ձեռնարկեն:

-Շուտով սկսվում է նաև լողափնյա վոլեյբոլի մրցաշրջանը: Առաջիկայում ի՞ նչ կարևոր միջոցառումներ են սպասվում:

վոլեյբոլ

-Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի թիմը` 2 զույգ, մարզիչ Գրիգորի Ամբարյանի գլխավորությամբ, մայիսի 24-ին մեկնելու է Լոնդոն` օլիմպիական վարկանիշային մրցաշարի` Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը մասնակցելու: Հայաստանի թիմն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ մեր մրցակիցներն են Անգլիան, Շվեյցարիան և Բուլղարիան:Թիմը պատրաստվում է` մարզումներ անցկացնելով «Գրնադ սպորտ» մարզահամալիրում: Ցանկալի կլիներ, որ Ազգային օլիմպիական կոմիտեն էլ աջակցեր, քանի որ 2-րդ փուլ անցնելու դեպքում հնարավորություն ունենք ուղեգիր ձեռք բերելու:

Սա բացառիկ իրադարձություն է: Հույս ունենք, որ թիմը լավ կխաղա: Ունենք տարբերակ հաղթելու Բուլղարիային. Անգլիան և Շվեյցարիան շատ ուժեղ են: Մենք ենթախմբում վարկանշով 3-րդն ենք:Այս տարի միջոցառումները բազմաթիվ են: Անցկացնելու ենք տարբեր տարիքային խմբերի առաջնություններ: Սեպտեմբերին կայանալու է Արևելյան Եվրոպական երկրների արդեն մշտական դարձած առաջնությունը, որին աննախադեպ թվով մասնակիցներ կունենանք, որովհետև մրցանակային ֆոնդն է բարձրացել` 1500-ից դառնալով 4.000 եվրո: Մասնակիցներն ավելի շահագրգռված կլինեն:

Պատանեկան թիմերը կմասնակցեն Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններին:
Լողափնյա վոլեյբոլի զարգացման հետ կապված մեծ ծրագրեր ունենք, որի մեջ մտնում է նաև Վոլեյբոլի ակադեմիայի հիմնադրումը: Վոլեյբոլի Եվրոպայի ֆեդեդերացիայի ծրագրում ենք ընդգրկվել: Մեզ միջոցներ կտրամադրվեն, մեծ մարզակառույց կստեղծնք, որտեղ մարզիկները կկարողանան հավաքների մասնակցել: Սա նոր խթան կհանդիսանա գործի նվիրյալների համար` աշխատանքը շարունակելու և այս ուղղությամբ ձեռքբերումներ ունենալու համար: Մյուս տարի դիմում հայտը կներկայացնենք և 4 տարվա ընթացքում պատրաստ կլինի ակադեմիան:

- Հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվան նվիրված, վոլեյբոլի ֆեդերացիան նախատեսում է շուրջօրյա մեծ միջոցառում անցկացնել` տոն պարգևելով երեխաներին և այս կերպ նպաստելով նաև մարզաձևի մասսայականացմանը:

-Հունիսի 1-ին Աջափնյակում անցկացնելու ենք «Խաղում ենք վոլեյբոլ» մանակապատնեկան փառատոնը: Այդ օրը կկայանա նաև նոր մարզահատակի շնորհանդեսը, որը մեզ տրամադրել է Եվորպայի ֆեդերացիան: Հետաքրքիր շոու ենք կազմակերպելու Հալբյան 31 հասցեում: Առավոտից երեկո տարբեր տարիքային խմբեր վոլեյբոլ են խաղալու: Նաև սիրողական մակարդակով ցանկացողները կարող են խաղալ: Վերջում էլ վետերանները կխաղան:

Առաջին անգամ ենք անցակցնելու փառատոնը, բայց կարծում եմ շատ լավ կանցնի: Ամեն բան հստակ նախագծել ենք: Միջոցառմանը ներկա կգտնվի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

-Պարո՛ն Ասմարյան, տեղյակ եմ, որ վոլեյբոլի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է իրականացնում նաև դպրոցներում` մարզաձևի մասսայականցման նպատակով:

-«Վոլեյբոլը դպրոցում» ծրագրի շրջանակներում մեծ աշխատանքներ ենք իրականցնում` մարզագույք տրամադրելով: Ծրագիրն արդեն գերակատարել ենք այս տարվա համար: Եթե տարեկան 12 դպոց էինք այցելում, այս պահին արդեն 20 դպրոց ենք գնացել, գրեթե բոլորն ունեն դրա կարիքը: Մենք որակյալ մարզագույք ենք տալիս: 4 տարվա ընթացքում մոտ 80 դպրոցի գույք կտարմադրենք: Նկատելի է, որ այս ծարգրի իրականցումից հետո երեխաների հոսքը մեծացել է դեպի մարզադպրոց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: