Հայերեն   English   Русский  

Պուտինը Պոմպեոյին ստիպել է հանդիպումից առաջ երեք ժամ սպասել


  
դիտումներ: 459

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ստիպել է իրեն սպասել, որը Սոչի ժամանել էր ռուս-ամերիկյան երկխոսությունը վերականգնելու Թրամփի հանձնարարականով: Գրում է Mk.ru-ն:

Սոչիում կայացած հանդիպումը սկսվել է համաձայնեցված ժամանակից երեք ժամ անց, քանի որ Ռուսաստանի նախագահը որոշել է նույն օրը այցելել Աստրախանի տարածաշրջան, ինչի հետևանքով նրա աշխատանքային գրաֆիկը խախտվել է: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ստիպված է եղել շատ ջանքեր գործադրել, որպեսզի հյուրն իրեն վիրավորված և նեղացած չզգա:

Սակայն շատերի կարծիքով՝ Պոմպեոն չպետք է բողոքի, քանի որ Պուտինը միայն ուշացել է, իսկ Դոնալդ Թրամփը երկու անգամ արդեն չեղյալ է հայտարարել պլանավորված հանդիպումները, այսինքն՝ պատասխանը համահունչ է եղել:

Դեռևս վաղ առավոտից Կրեմլի ներկայացուցիչները համառորեն փորձել են ցույց տալ, որ Պոմպեոյի հետ հանդիպումը Վլադիմիր Պուտինի համար «առանցքային» չէ, և նա ընդհանրապես չի մտածում դրա մասին:

«Հիմնական բանակցությունները կլինեն ԱՄՆ-ի պետքարտուղարի և Սերգեյ Լավրովի միջև, իսկ Պուտինը մի փոքր ժամանակ կտրամադրի նրան ընդունելու համար, որը հաջողվել է գտնել այս զբաղված ժամանակահատվածում», - բացատրել են Կրեմլի ներկայացուցիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: