Հայերեն   English   Русский  

Սևանա լճի բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա մայիսի համեմատ դեռ պահպանվում է


  
դիտումներ: 223

Նախորդ տարվա մայիսի 13-ի համեմատ այս տարվա նույն օրվա դրությամբ Սևանա լճի հաշվեկշիռը շարունակում է մնալ բացասական:

ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են.2019 թվականի մայիսի 13-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով դեռ ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: 2019 թվականի ապրիլի առաջին օրերից մինչեւ մայիսի 13-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 54 միլիոն 498 հազար խորանարդ մետր ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում: Արգիճի գետում նույն օրը ջրի ելքը կազմել է 29,8, Մասրիկ գետում՝ 16,2, Գավառագետում՝ 9,8 խորանարդ մետր վայրկյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: