Հայերեն   English   Русский  

Ավստրիայում տարրական դպրոցներում մուսուլմանական գլխաշորերը արգելող օրենք է ընդունվել


  
դիտումներ: 203

Ավստրիայի «Ազատություն» (FPÖ) և «Ժողովրդական» (ÖVP) կուսակցությունների կազմած կոալիցիան խորհրդարանում հաստատել է կառավարության առաջարկած օրենքի նախագիծը,

որով տարրական դպրոցի աշակերտներին արգելվում է գլխաշոր կրել։


«Մինչև 10 տարեկան աշակերտներին արգելվում է կրոնական պատկանելիությունը ընդգծող գլխաշոր կապել»,- ասված է օրենքում։ Նոր օրենքի այս դրույթը խախտող երեխաների ծնողները կարող են տուգանվել մինչև 440 եվրոյի չափով։

Նախագիծը խորհրդարանում թեժ քննարկումների պատճառ է դարձել և արժանացել ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական» և «Նոր Ավստրիա» կուսակցությունների քննադատությանը։

Ընդդիմադիր ուժերի և խորհրդարանում քննարկմանը ներկա գտնված մուսուլմանների կարծիքով՝ այդ օրենքը որևէ կերպ չի նպաստի մուսուլմանների ինտեգրացիային երկրում, ավելին՝ այն նոր խնդիրներ կստեղծի հասարակության շրջանում։ Կառավարությունն, ընդհակառակը, պնդում է, որ օրենքը միտված է երեխաների նորմալ զարգացումն ու ինտեգրացիան հեշտացնելուն։

Ընդունված օրենքը կարող է բողոքարկվել և չեղարկվել Ավստրիայի Սահմանադրական դատարանում։ Ավստրիայի Իսլամական համայնքը և մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ օրենքի չեղարկման համար կդիմեն Սահմանադրական դատարան, քանի որ այն հակասում է «հավասարության» մասին Սահմանադրության պահանջին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: