Հայերեն   English   Русский  

ԱՄՆ կոնգրես Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ է ներկայացվել


  
դիտումներ: 224

Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել,

եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու գործարքից:


Օրինագծին աջակցություն են ցուցաբերել «Հանրապետական» և «Դեմոկրատական» կուսակցությունների մի շարք անդամներ։

Թեմայի շուրջ խոսել է հանրապետական պատգամավոր Մայքլ Մաքքոլը,ո վ նաև կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև օրինագծի համահեղինակներից է։

«Թուրքիան մեր հին դաշնակիցն է, բայց նրանք կանգնած են հստակ ընտրության առջև։ Եթե Անկարան ձեռք բերի ռուսական ՀՕՊ համակարգերն, ապա ԱՄՆ-ն պետք անմիջապես պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ և ԱՆկարային հանից F-35 նոր սերնդի ամերիկյան կործանիչների նախագծից։ Մեր օրինագիծը, որը ներկայացվել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին, պետք ընկալվի որպես յուրատեսակ հաղորդագրություն, առ այն, որ Թուրքիան պետք է կատարի ընտրություն. լինել Ռուսաստանի թե ՆԱՏՕ-ի դաշնակից։ Հուսով եմ Էրդողանը ճիշտ որոշում կկայացնի, դրանից է կախված մեր դաշինքի ապագան»,- ասել է կոնգրեսմենը։

Օրինագծում մասնավորապես առաջակվում է Թուրքիայի նկատմամբ կիրառել CAATSA օրենքը («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»)։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: