Հայերեն   English   Русский  

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայն» նախագծի քվեարկության արդյունքները


  
դիտումներ: 226

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Առաջին ալիքը ստանալով մանկական «Ձայն» նախագծի եզրափակչի քվեարկության հետաքննության նախնական արդյունքները, որի շրջանակներում հաղթանակ գրանցել էր հայտնի երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան, որոշում է կայացրել չեղյալ հայտարարել եզրափակիչի արդյունքները: Գրում է Russian.rt.com-ը:

«Միջանկյալ արդյունքների հիման վրա Առաջին ալիքը որոշում է կայացրել չեղյալ համարել մանկական «Ձայն» նախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքները», - նշվել է տարածված փաստաթղթում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Group-IB ընկերությունը Առաջին ալիքին փոխանցել է «Ձայն» շոուի քվեարկության արդյունքների հետաքննչական տվյալները, որոնք ուղարկվել են նաև Talpa Media ընկերությանը, որին պատկանում է «Ձայն» նախագծի իրավունքները: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ երգչուհու դստեր օգտին ձայների արհեստական աճ է գրանցվել:

Group-IB ընկերությունը հիշեցրել է, որ մինչև մայիսի վերջը կավարտեն հետաքննությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: