Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը հաջորդ շաբաթ կանցկացնի հերթական լայնածավալ զորավարժությունը


  
դիտումներ: 234

Ադրբեջանական զինված ուժերը հաջորդ շաբաթ կանցկացնեն այս ամսվա արդեն 2-րդ լայնածավալ զորավարժությունները: Այս զորավարժությանը մասնակցելու են 10.000 զինվորներ,

ներգրավվելու են նաև 150 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային զինատեսակ, ականանետներ ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մինչև 35 միավոր ուղղաթիռ և ինքնաթիռ:

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ այս անգամ զորավարժությունները ղեկավարելու է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Զորավարժությունը անցկացվելու է մայիսի 20-24-ը, որի ընթացքում խաղարկվելու է պաշտպանական-հակահարձակողական սցենար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի հավաստմամբ՝ մայիսի 20-24-ը նախատեսված լայնածավալ զորավարժությունների մասին պաշտոնական Բաքուն տեղեկացրել է միջազգային կառույցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: