Հայերեն   English   Русский  

​Փրկարարները Գյումրիում դի են հայտնաբերել


  
դիտումներ: 187

Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 69 շենքի բնակարաններից մեկում ահազանգով մեկնած փրկարարները հայտնաբերել են բնակչի դին:

Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման 911 ծառայությունը ահազանգ է ստացել, որ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին և բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները բնակարանի խոհանոցում հայտնաբերել են 1951 թվականին ծնված Մ.Հ.-ի դին՝ կախված վիճակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: