Հայերեն   English   Русский  

Հարությունյանն ու Սաֆարյանը հաղթեցին Կրասնոդարում


  
դիտումներ: 162

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Ռիո-2016ից հետո առաջին գոտեմարտն անցկացրեց հունահռոմեական ըմբշամարտի կանոններով և հաղթանակ տոնեց:

Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ՝ հաղթելով ժամանակից շուտ՝ 10։0:

Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։

Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) եւ անցկացրել է 2 հաղթական մենամարտ:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ՝ հաղթելով ժամանակից շուտ՝ 10։0:

Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։

Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) եւ անցկացրել է 2 հաղթական մենամարտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: