Հայերեն   English   Русский  

Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. դատարանի բակում կրկին լարված է,ուղիղ


  
դիտումներ: 370

Երևանի ընդհանուր իրավասության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ այսօր դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Նախատեսվում է, որ որոշումը կհրապարակվի ժամը 16:00-ին:

Արդեն մի քանի ժամ է, ինչ դատարանի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա դեմ արտահայտվողները: Դատարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերը երկու կողմերին կոչ են արել պահպանել հասարակական կարգը և ավելորդ բախումների տեղիք չտալ: Նախորդ օրերի համեմատ՝ այսօր երկու կողմերից էլ ավելացել է ցուցարարների թիվը, և դրա հետ կապված, տեղում ավելի են շատացել ոստիկանական ուժերը, տարածքում նաև շտապ օգնության բրիգադն է աշխատում:

Քիչ առաջ մի քանի մեքենաներով դատարանի տարածք բերվեցին մեծ թվով ոստիկաններ: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հիշեցնենք, որ դատարանը մայիսի 16-ին էր հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այդ օրը դատարանի դահլիճ էին եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որոնք անձնական միջնորդություն են ներկայացրել դատարանին՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: