Հայերեն   English   Русский  

Եթե հանկարծ մի օր ՀՀ-ի և Արցախի հարաբերությունները սրվեն, դա կլինի ամոթալի խայտառակություն. Դավիթ Բաբայան


  
դիտումներ: 202

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի միջև ստեղծված իրավիճակին:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Եթե հանկարծ մի օր ՀՀ-ի և Արցախի հարաբերությունները սրվեն, դա կլինի ամոթալի խայտառակություն, վերջ ի վերջո կլինի մեր պետականության համար մեծ հարված: Ինչու պետք է մեր հարաբերությունները սրվեն, այո երկու պետություն ենք, այդպես է ստացվել, բայց մի հայրենիք ենք: Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր գիտակցաբար փորձում են դա անել, շատ վատ է:

Մեր հարաբերությունները չեն կարող լինել վատ, որովհետև սա անթույլատրելի է: Ես բազմիցս նշել եմ, բայց նորից կրկնում եմ՝ անկախ ամեն ինչից, ով էլ լինի իշխանության գլխին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ եղբայրական հարաբերություն ունենալ: Որովհետև սա քմահաճույք չէ, սա պետության հրամայական է: Իսկ ժողովրդի մասին առհասարակ խնդիր չկա, մենք միշտ միասնական ենք, անկասկած»:

Այսօր արված մեկ այլ գրառմամբ՝ Բաբայանը նշել էր, որ Հայաստանի ու Արցախի միջև թվացյալ լարվածությունը չափազանցված է

«Կան մարդիկ, որ աննորմալ պատկերացումներ ունեն ու փորձում են լարվածություն ստեղծել: Այսպիսի մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկել»,-գրել էր Դավիթ Բաբայանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: